Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան
01.02.2017 | 23:17

Հայաստանում կարճ ժամանակահատվածում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են քաղաքական և տնտեսական համայնապատկերը, ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում՝ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների առաջ ելույթում:

«Այս 15 ամիսներին և, առավելապես, ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ համար պարզ դարձավ, թե Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե հայերի, թե Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին, և այն գերակա ուղղություններին, որ ես և դեսպանատունը սահմանել ենք մեզ համար»,- նշեց Ռ. Միլսը:


«Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»,- ընդգծեց նա:


Նա նաև նշեց, որ քառօրյա պատերազմի օրերին և հետո հանրային բանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում և հանրության ուշադրությունը բևեռվեց այդ խնդրին: Ռիչարդ Միլսի խոսքով՝ դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը և անձամբ ինքը, աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ և մեծ կարևորության հարց:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ